ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմերով հանդիպումից հետո։









