Foto

Ճապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատը

Այսօր, որպես վարչապետ, ես որոշել եմ հունվարի 23-ին լուծարել Ներկայացուցիչների պալատը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին:  Այս որոշման պատճառների մասին խոսելով՝ Տակաիչին նշել է, որ կառավարությունը գլխավորելու որոշումը «կախված է ժողովրդից»։


«Ես կցանկանայի, որ ժողովուրդն ինքը որոշի՝ կարո՞ղ է արդյոք ինձ վստահել երկրի կառավարումը», - հավելել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Ճապոնիայում վարչապետին ընտրում են խորհրդարանի անդամները, սակայն 2024 թվականի վերջին ընտրությունների ժամանակ նրա կողմից կառավարությունը ղեկավարելու մասին խոսք չի եղել։

tert.am