Foto

Արտակարգ իրավիճակ. Ագարակ-Գյումրի մոտ 50 կմ մերկասառույց ճանապարհին վարորդներին ուղեկցում են պարեկները

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ գտնվում է մերկասառույց վիճակում, ինչպես նշում են վարորդները՝ բարձիթողի վիճակ է։ Ամբողջ ճանապարհից չի հեռացվել ոչ միայն ձյունը, այլև չի կատարվել աղ ու ավազի խառնուրդով մշակում, հաղորդում է Shamshyan.ocm-ы:

Շիրակի մարզի պարեկներн արդեն 10-ից ավելի անգամ վարորդներին Շիրակի մարզից ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, դեպի Լանջիկ, որտեղից էլ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, վարորդներին անվտանգ ուղեկցում են մինչև ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստի» մոտ։ Եվ այդ ուղեկցումների շնորհիվ է, որ վարորդները անվտանգ ու ապահով հասնում են իրենց օջախներ։

Տեղում նաև ծառայություն են իրականացնում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզերի փրկարարական ջոկատների փրկարարները, այդ թվում՝ Թալինի, Անիի, Աշտարակի հրշեջ-փրկարարները, ովքեր ձնակույտերի ու մերկասառույցների միջից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ։

Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ մտնող ճանապարհը, որը նույնպես ընդհանրապես մաքրված չէ ձյան շերտից։

Այս պահին պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը և ավտոմեքենաներն ուղեկցում են Շիրակի մարզից դեպի Երևան, և Երևանից դեպի Արագածոտնի մարզ։