Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել շահարկել «չինական սպառնալիքի» օգտագործումը՝ Գրենլանդիայի շուրջ սեփական գործողությունները արդարացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը չպետք է շահարկի Չինաստանի անունը՝ իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները առաջ մղելու համար։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին հրաժարվել այսպես կոչված «չինական սպառնալիքից»՝ որպես սեփական շահերը հետապնդելու պատրվակ», — ընդգծել է Գո Ցզյակունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ՆԱՏՕ-ին և Դանիային՝ պահանջելով «հեռացնել» Ռուսաստանին և Չինաստանին Գրենլանդիայից՝ պնդելով, թե նրանք ռազմական հավակնություններ ունեն կղզու նկատմամբ։ Դրանից հետո Թրամփը հայտարարել էր նաև մի շարք եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին՝ նշելով, որ դրանք կպահպանվեն մինչև Գրենլանդիայի «լիակատար և վերջնական ձեռքբերման» շուրջ համաձայնության հասնելը։









