Ադրբեջանում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը:
Տեղեկատվության համաձայն, հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 7:56-ին, Շամախիի և Աղսուի շրջանների սահմանին գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրի ԱԻՆ-ից հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով վնասների կամ տուժածների մասին որևէ տեղեկատվություն չի ստացել։









