Foto

Հունվարի 18-ից 23-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հունվարի  21-22-ին, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը  կբարձրանա ևս  2-3 աստիճանով,  հունվարի 20-22-ին գիշերային ժամերին  աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։