Foto

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. փաստաբան

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն:

«Այս պահի դրությամբ Սամվել կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը համակցված գրավով և երկրից բացակայելու արգելքով»,- հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա նշել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմ և 14 ժամ տևողությամբ դատական նիստը՝ դատավոր Դոլմազյանի գլխավորությամբ, կրկին հանգեցրեց նրան որ տնային կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց:

«Իհարկե նաև այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, վերացվել են:  Հայաստանի հանրապետությունում ունենք մարդասիրության ճգնաժամ, երբ Սամվել կարապետյանը գտնվում էր հիվանդասենյակում և այդ պայմաններում ոստիկանները գալիս են և ներերակային ներարկումն ընդհատում: Սամվել Կարապետյանը երբ տեսավ ոստիկաններին հիվանդասենյակից, անջատեց համապատասխան սարքը և ասաց գնացինք»,- ասել է փաստաբանը:

նա նշել է, որ 53 քննիչից բաղկացած քննչական խումբը դարձել է 23: