Բաքվում ապօրինի գերերաված, այնուհետև ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի շահերը ներկայացող Լուսիանա Մինասյանն այժմ ներկայացնում է Ադրբեջանում ապօրինի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի շահերը։
Նա նա նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թուրքին․
«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը՝ խմբ.) և իմ՝ որպես Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից, մենք խորը մտահոգություն ենք հայտնում Բաքվում նրա` 5 տարուց ավելի ձգվող կալանքի վերաբերյալ։ Պատշաճ դատավարության բացակայությունը և նրա` ընտանիքից բաժանումը միջազգային մարդու իրավունքների իրավունքի լուրջ խախտումներ են», – գրել է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանը, փոխանցում է Sputnik Արմենիան։









