Ուկրաինան պետք է ցավոտ զիջումների գնա խաղաղության հասնելու համար, այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Չեխիայի նախագահը նշել է, որ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի։
«Եվրոպայի համար ցավոտ է, որ Միացյալ Նահանգները գլխավոր դեր է խաղում, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան և եվրոպական երկրները պետք է մնան անտեսված այս աշխատանքում», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահը ընդգծել է, որ Եվրոպան պետք է «ամեն ջանք գործադրի» ապահովելու համար, որ խաղաղության համաձայնագրի փաստաթղթերի պատրաստման համար կատարված ողջ աշխատանքը «անօգուտ չանցնի»։









