Foto

Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ միջազգային համաժողովը Մոսկվայում անցկացնելու հրամանագիր

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներում հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովը 2026 թվականին կանցկացվի Մոսկվայում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նույն հրամանագրով կազմավորվել է համաժողովի կազմկոմիտեն։ Դրա նախագահ է նշանակվել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել կազմկոմիտեի կազմը: