Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող ITF W35 շարքի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Կիսաեզրափակիչում Անիի մրցակիցը կլինի իսպանացի Անխելա Ֆիտա Բոլուդան:
Նշենք, որ քառորդ եզրափակիչում Անին երկու սեթում 6:2, 6:3 հաշվով հաղթել էր սլովենացի Դալիլա Յակուպովիչին:
Մինչ այդ` 1/8 եզրափակիչում, հայ մարզուհին 6:2, 6:2 հաշվով հաղթել էր իսպանացի թենիսիստուհի Մերիտշել Տեյշիդո Գարսիային:
Մրցումների հիմնական փուլի առաջին խաղում Անի Ամիրաղյանը երկու սեթերում հաղթել է Թուրքիան ներկայացնող Բահար Քըլըչին։









