Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հակակոռուպցիոն դատարանը նոր մեղադրանքը հաստատելու որոշում կայացրեց:
«Նոր մեղադրանք է առաջադրվում ԱԺ գործող երկու պատգամավորի (Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան – խմբ.) առանց ԱԺ-ի կողմից նրանց անձեռնմխելիությունից զրկելու։ Դատախազի հիմնավորումն այն է, որ մենք արդեն գործով որպես մեղադրյալ ներգրավված ենք, բայց հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը մեկ այլ պատգամավորի համար եկել էր ԱԺ, որ զրկեն անձեռնմխելիությունից, քանի որ նախաքննության փուլում նոր մեղադրանք էր առաջադրվում։ Իսկ հիմա ձևավորվում է պրակտիկա, որ ԱԺ պատգամավորներին անընդհատ կարող են նոր մեղադրանք առաջադրել առանց ԱԺ համաձայնությունը ստանալու»,– դատարանին դիմելով ասաց Արմեն Գևորգյանը։
Աղբյուրը՝ 24news.am









