Foto

Ավտովթար՝ Քաջարան-Կապան ճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 14-ին, ժամը 07։55-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 15 մետր) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։