Foto

Իրանն իմաստ չի տեսնում ԱՄՆ-ի հետ երկխոսության վերսկսման մեջ

Իրանն իմաստ չի տեսնում ԱՄՆ-ի հետ երկխոսության վերսկսման մեջ, հայտարարել Է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին․

«Մենք կասկածում ենք, թե այս պահին բանակցություններն օգուտներ կտան։ Նրանք պետք է հասկանան, որ պատերազմը ելք չէ։ Մենք կշարունակենք պաշտպանվել այնքան ժամանակ, մինչև նրանք հասկանան, որ Իրանը տարբերվում է, որ նրանք չեն կարողանա թուլացնել և հաղթել մեզ», – ասել է նա։

Իրանի պաշտպանության նախարարությունից էլ հայտարարում են՝ ԱՄՆ-ն և Իսրայելը առաջիկա օրերին ստիպված կլինեն դադարեցնել ռազմական գործողությունը: