ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը զրկվել է ՌԾՈւ-ից, ՌՕՈւ-ից և օդային իրադրության վերահսկումից․
«Իրանը չունի նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանության համակարգ, նրանց ռադարները անջատված էին։ Ամեն ինչ շարքից դուրս է եկել»,- նշել է նա։
Թրամփ նաև հայտարարել է, որ Իսրայելը չի ստիպել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություն սկսել․
«Մենք բանակցություններ ենք ունեցել այդ խելագարների (Իրանի) հետ, եւ ես կանխազգացել եմ, որ նրանք առաջինը կհարձակվեն։ Եվ դատելով բանակցությունների ընթացքից՝ ես կարծում եմ, որ նրանք պատրաստվում էին առաջինը հարձակվել: Իսկ ես չէի ուզում, որ դա տեղի ունենար»։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է՝ Իրանի դեմ գործողություններում, չնայած Մադրիդի դժգոհությանը, շարունակելու են անհրաժեշտության դեպքում օգտագործել Իսպանիայում ռազմական բազաները։ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսպանիայի հետ առևտուրը։









