ՌԴ և Իրանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է իրադրության ապաէսկալացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները ծանրագույն հետեւանքներ են առաջացնում ողջ Մերձավոր Արեւելքի համար:
Ընդգծվել է նաև տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման առաջնահերթությունը:









