Գրենլանդիայի պաշտպանական համակարգն իրենից ներկայացնում է 2 շնասահնակ: Մինչդեռ նրանց շուրջը ռուսական և չինական կործանիչներ են և սուզանավեր։ Մենք չենք կարող դա թույլ տալ, հայտարարել է Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:
«Ես ուրախ կլինեի նրանց հետ գործարք կնքել։ Դա ավելի հեշտ է։ Բայց այսպես թե այնպես, Գրենլանդիան մերը կլինի», - եզրափակել է Թրամփը։
Նրա խոսքով, եթե նրանք չվերցնեն Գրենլանդիան, դա կանի Ռուսաստանը կամ Չինաստանը:
Ամերիկայի նախագահը հայտարարել է երկիրը բռնակցելու ծրագրերի մասին պաշտոնը ստանձնելու պահից։ Դանիայի իշխանություններն անմիջապես պատասխանել են, որ Պեկինը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել Գրենլանդիայի նկատմամբ, բացի 2018 թվականին այնտեղ օդանավակայաններ կառուցելու ցանկությունից և տեղական հանքարդյունաբերական գործողություններում փոքր մասնակցությունից։
Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու Թրամփի հայտարարությանը դեմ են արտահայտվել մի շարք եվրոպական առաջնորդներ:









