Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2026թ.-ի եկեղեցական տոնացույցը։
Ըստ Հայր Զաքարիայի՝ այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 31-ին։
«Ս․ Սարգսի տոնը հունվարի 31-ին է,
. Մեծ Պահք սկիզբը՝ փետրվարի 16-ին,
. Միջինքը՝ մարտի 11-ին,
. Ծաղկազարդը՝ մարտի 29-ին,
. Ս․ Զատիկը՝ ապրիլի 5-ին»,-գրել է Հայր Զաքարիան։









