Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «DONGFENG» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ելփին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Samshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, որ ավտոմեքենայից դուրս բերեն վարորդին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։









