2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 5701-ով։ 11 ամիսներին գրացվել է 39 986 հանցագործության դեպք, 2024թ-ի նույն ժամանակահատվածում 34 285-ի փոխարեն։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ աճել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունները։
2025 թ. հունվար-նոյեմբերին գրանցվել է 5 684 ծանր հանցագործությունների դեպք՝ նախորդ տարվա 4 739-ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 945 դեպքով։
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա 11 ամիսներին 1 885 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1 618 դեպքից ավելի է 267 -ով։
Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 13 922, նախորդ տարի գրանցվել էր 11 421 դեպք։ Ոչ մեծ ծանության 18 495 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 16 507-ի փոխարեն։









