Foto

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228 մարդ

Aysor.am-ի դիտարկմամբ՝ Հայաստանում 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 29 337՝ 2024 թվականի 30 861-ի դիմաց։

2025 թվականի 11 ամսիներին մահվան դեպքերի թիվը թեև չնչին, բայց նվազել է 141-ով՝ հասնելով 23 109 -ի։

2025-ի 11 ամիսներին բնական հավելաճը կազմել է 6 228 մարդ։

Նշենք, որ բնական հավելաճի ցուցանիշը ևս նվազել է. 2025թ. հունվար-նոյեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 127.0%` 2024թ. նույն ժամանակաշրջանի 132.7 %-ի համեմատ: