Foto

Սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, շնչառական խնդիրներ․ որոնք են Հայաստանում մահերի պատճառները

2025թ.-ի հունվար-նոյեմբեր ամսիներին ՀՀ-ում մահացել է 23 109 մարդ։ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանում մահացության հիմնական պատճառները։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ 11 ամսիներին 23 109 մարդուց 11 852-ը մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։

Մահացության թվով հաջորդ պատճառը նորագոյացություններն են. հաշվետու ժամանակահատվածում 4 661 մարդ մահացել է քաղցկեղից։

Մահվան պատճառի երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են՝ 2 286 հոգի, ապա մարսողական օրգանների հիվանդությունները՝ 1 106 մարդ։

էնդոկրին համակարգի հիվանդություններից մահացել է 490 մարդ, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 322 մարդ։

Ըստ վիճակագրության՝ հիվանդացության և մահացության արտաքին պատճառներից հաշվետու ժամանակահատվածում մահացել է 887 մարդ։  Այլ հիվանդույուններից մահացել է 1 505 մարդ։