Իրանցիների բողոքի ակցիաները զգալիորեն նվազել են, հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդյանը։
«Հունվարի 11-ի երեկոյան բողոքող խմբերի թիվը լուրջ կերպով նվազել է, անհանգստության առիթներ այլևս չկան», - նրա խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Բողոքի ակցիաների հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և մեծածախ ու մանրածախ գների վրա դրանց ազդեցությունը։









