Շիրակի մարզում տեղումները շարունակվում են, դրանք հատկապես ինտենսիվ են հյուսիսային հատվածում` Ամասիայում, Աշոցքում։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն հյուսային հատվածում տեղացող ձյան հետ ուղեկցող բուքը որոշ հատվածներ դժվարանցանելի է դարձնում։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և միայն անհրաժեշտության դեպքում։









