Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ժամանել է Ուկրաինա։
Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալի՝ բանակցությունների ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում «հարյուրամյակի գործընկերության» զարգացման ճանապարհային քարտեզ։
Կողմերը քննարկել են նաև օդային պաշտպանության և հեռահար զենքի համատեղ նախագծերը, շվեդական Saab Gripen կործանիչների արտադրության տեղայնացումը, որոնք ներառում են բրիտանական տեխնոլոգիաներ, Ուկրաինայի ծովերի պաշտպանության ամրապնդումը և փետրվարին կայանալիք Ռամշտայնի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։









