Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում Գալշոյան փողոցում բախվել են 77-ամյա Զավեն Հ․-ի վարած «SsangYong Actyon» մակնիշի և 37-ամյա Եղիշե Մ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին։
Վթարի հետևանքով ուղևոր 25-ամյա Ժանետ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









