Foto

Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը․ քահանա

Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը, և որ ես իմ որդիական անվերապահ հավատարմությունն պետք է հայտնեմ Աստվածօրհնյալ և Առաքելահաստատ իմ Եկեղեցուս, և Եկեղեցու Աստվածատուր և Ազգընտիր Գահակալին, որը պետք է լիներ, և կա իմ ծառայության մասը:
Եւ սա ոչ թե ի ցույց աշխարհի, այլ որպես երդում և վերահաստատում Ղևոնդյանց ուխտի զինվորյալ լինելուս:
Վերահաստատելու, որ Վարդանանց, և Ղևոնդյանց պատերազմը չի վերջացել:
ԵՒ Աշխարհիք և Հոգևորականք պարտավոր են ուս ուսի մարտչել հանուն Ազգի Հայոց,չբաժանելով Եկեղեցին և ժողովուրդը իրարից՝ ներկայով, վաղվա համար:
«…. Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։» Հայտնություն‬ ‭2‬:‭10‬
Եւ Աստված բոլորիս հետ՝
Լուսահոգի Տ.Կարապետ ավագ քահանա Գըլըճյան (վստահ, նույնիսկ հոգեպես, համաձայն է ինձ հետ) և Տիրայր ավագ քահանա Գըլըճյան