Foto

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ձնահոսքի վտանգի պատճառով

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ձնահոսքի վտանգի պատճառով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ևս արգելվել է մաքրման աշխատանքներ իրականացնել, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: ️ ️

Հանրապետության մյուս կենտրոնական մայրուղիներում երթևեկությունը բաց է, առանձին սահմանափակումներ գործում են միայն բարձրլեռնային շրջաններում: