Դիվանագիտական ներկայացուցչությունները երբեք չեն թիրախավորվել ՌԴ ԶՈւ կողմից։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից նշել են, որ Կատարի դեսպանատան մոտակայքում թիրախներ չեն եղել, ինչը վկայում է այն մասին, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգը խափանվել է, ինչը հանգեցրել է դեսպանատան շենքի վնասմանը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն այս գիշեր կիրառել է 242 ԱԹՍ, 13 բալիստիկ և 22 թևավոր հրթիռ, 1 «Օրեշնիկ»։
Ըստ նրա՝ հարվածի հետևանքով վնասվել է նաև Կատարի դեսպանատան շենքը։









