Foto

Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով. Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց երեք ամիս ժամկետով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։

Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարեց՝ անժամկետ հացադուլ է հայտարարում։

«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- ասաց նա։