Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազ Արման Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Գլխավոր դատախազի` հունվարի 7–ի հրամանագրում գրված է. «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»։









