Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով։ Այս մասին հայտնումե ն Շրջակա միջավայրի նախարարությունից։
Այսպես հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ
Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,
Լոռիում համապատասխանաբար -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն,
Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+6 աստիճան տաքություն,
Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտում -24․․․-28 աստիճան ցուրտ, այսօր 0․․․-4,
Գեղարքունիքում -14․․․-26 աստիճան ցուրտ, այսօր +2․․․+5 աստիճան տաքություն,
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում -12․․․-15, այսօր -2․․․-3 աստիճան ցուրտ,
Արարատյան դաշտում -13․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ,
Վայց Ձորում -11․․․-16, այսօր 0․․․-2 աստիճան ցուրտ,
Սյունիքի նախալեռներում -10․․․-15 աստիճան ցուրտ, այսօր +8․․․+12 աստիճան տաքություն,
Սյունիքի հովիտներում -2․․․-5 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն։
Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ։
Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզրեում քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի։









