2025թ. Ադրբեջանի տարածքով ՀՀ է մտել 6580 տոննա հացահատիկ` 1000տ ղազախական և 5580տ՝ ռուսական, ինչպես նաև 1210տ ադրբեջանական բենզին։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով ՀՀ է մտել 8485տ ռուսական հացահատիկ և 4103տ ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600տ ադրբեջանական նավթամթերք, որից 6100տ բենզին, 1500տ՝ դիզել»։









