Foto

Խոսել քահանաների հետ, որ պատարագին չհիշատակեն կաթողիկոսի անունը․ Փաշինյանի պայմանը

«Առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի», - առավոտյան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, ընդգծել է, որ նախապես չի հայտնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու։ 

Նաև եկեղեցու բարենորոգման մասնակիցների օրակարգի  «առաջիկա ամենակարևոր անելիքն» է նշել՝ խոսել քահանաների հետ, որպեսզի պատարագի ընթացքում չհիշատակեն կաթողիկոսի անունը։

Փաշինյանը նաև հայտնել է, որ տարբեր քաղաքացիներ իրեն հրավիրում են մասնակցելու պատարագի՝ իրենց բնակավայրերի եկեղեցիներում։ Ասաց, որ հրավերը կընդունի, միայն եթե նրանք նախապես քահանայի հետ «քրիստոնեկանա սիրով, հանդուրժողականությամբ ու համոզչականությաբ» համաձայնեցնեն, որ Վեհափառի անունը զեղչվի պատարագի ընթացքում։