Foto

Իրանում բողոքի ակցիաների աշխարհագրությունն ընդլայնվում է

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Լրատվամիջոցների տվյալով՝ դրանք ընդլայնվում են ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ մասնակիցների թվով: Նշվում է, որ ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները:

Ի նշան բողոքի՝ ցուցարարները որոշ քաղաքներում քանդել են արձաններ և հրկիզել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները:

Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների և վիրավորների մասին: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցուցարարների մի մասը զինված է մարտական և որսորդական զենքերով. նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: