Foto

ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել Թրամփի գործողությունները Վենեսուելայի նկատմամբ

ԱՄՆ սենատը կարող է քննարկել և ընդունել բանաձև, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Օրինագծի հեղինակների և աջակիցների գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ընդունվել ձայների չնչին առավելությամբ։ Սենատորները նախատեսում են քննարկել մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակմանը՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը սեպտեմբերին ուժեղացրել է ռազմական ճնշումը Վենեսուելայի նկատմամբ և սկսել հարվածներ հասցնել երկրի ափամերձ օբյեկտներին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։