Foto

Էրդողանը Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի և Պաղեստինի հարցերը

Էրդողանը Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի և Պաղեստինի հարցերը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կկայանա երկուշաբթի երեկոյան։

«Պաղեստինը մենակ չէ։ Պաղեստինը միշտ մեզ համար թանկ է եղել, ինչպես մեր սեփական արյունն ու մարմինը։ Իսրայելի թշնամական գործողությունները անպատասխան չեն մնա»,-նշել է Էրդողանը։

Նա նշել է, որ Ուկրաինայի հարցը շարունակում է քննարկել Պուտինի և Զելենսկու, ինչպես նաև Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ։