Foto

Ձեր գործունեության արդյունքում է, որ հшնձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունն այսօր գտնվում է վտшնգի տակ․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նման ձևակերպումները վտանգավոր են և չեն համապատասխանում իրականությանը։

«Մինչ ձեր իշխանության ղեկին հայտնվելը Հայաստանն էր մերը, նաև Արցախը։ Ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ»,- ասել է Սաղաթելյանը՝ Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում։