Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկային վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների՝ վագոններն ուղարկվել են Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։
Հայաստան է ուղարկվել հացահատիկով 8 վագոն, իսկ մինչև այս տարվա վերջը նախատեսվում է տեղափոխել ևս 30 վագոն, ներկրված հացահատիկի ընդհանուր քանակը կգերազանցի երկու հազար տոննան։









