Foto

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

 Դեկտեմբերի 20-ին, հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել Երևանում կենդանիների նկատմամբ։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գոհար Տ․-ն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 12 հասցեում 2 շուն սատկած ընկած են, մետաղական լարով խեղդված են, իսկ ոտքերը և ձեռքերը կապված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ հայտնաբերվել են մետաղական լարով խեղդած և կապված շները։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գոհար Տ․-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը «Դոգմա» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիրն է։