Foto

34 կողմ ձայնով ավագանին ընդունեց Երևանի 2026թ. բյուջեի նախագիծը

Ավագանին ընդունեց Երևանի 2026թ. բյուջեի նախագիծը։

Կողմ – 34
Դեմ – 17
Ձեռնպահ – 2

Կանխատեսվում է, որ բյուջեն

Եկամուտների գծով կլինի՝ 151.5 մլրդ դրամ,
Ծախսերի գծով՝ 156.8 մլրդ դրամ,
Դեֆիցիտը՝ 5.3 մլրդ դրամ։

«Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի նախագծում՝ եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 151,455,005.4 հազ. դրամ: Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն ի սկզբանե հաստատվել է 159,399,554.2 հազ. դրամ, ճշտված բյուջեն 156,801,766.7 հազ. դրամ, իսկ 2024 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է 116,715,550.3 հազ. դրամ: Նախատեսված եկամուտները նվազել են 2025 թվականի հաստատված նույն ցուցանիշի նկատմամբ 7,944,548.8 հազ. դրամով կամ 4,98%-ով, իսկ ճշտված ցուցանիշի նկատմամբ՝ 5,346,761.3 հազ. դրամով կամ 3,41%-ով, ինչը պայմանավորված է պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների նվազմամբ:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 94,887,788.0 հազ. դրամ՝ 2025 թվականին նախատեսվածից 4,653,728.1 հազ. դրամով կամ 5,16%-ով ավելի, իսկ 2024 թվականի փաստացի սեփական եկամուտներից՝ 23,688,149.1 հազ. դրամով կամ 33,27%-ով ավելի: Ըստ էության, Երևան քաղաքի սեփական եկամուտների աճը պահպանվում է: Ստորև գծապատկեր 1.1-ով ներկայացվում է Երևան քաղաքի սեփական եկամուտների աճման դինամիկան սկսած 2022 թվականից»,- նշված է բյուջեի ուղերձում: