Ադրբեջանում ձերբակալված Վագիֆ Խաչատուրյանը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատուրյանը շտապ հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։
Վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժական միջոցառումները, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումը և ոչ ինվազիվ օդափոխությունը, դրական արդյունքներ են տվել։ Հիվանդն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող հիվանդության կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո։









