Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 17-ից հետախուզում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:









