Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։ «Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը։ Դրանցից 35-ն արդեն տեղադրված են և գործում են։ Մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,-այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցվեց քաղաքապետին։ Նշվեց, որ սարքավորումները տեղադրված են մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։









