Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։
Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային օրակարգի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։
Նախատեսվում են նաև երկկողմ շփումներ երկրների ղեկավարների միջև։









