Foto

Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «ԱԱԾ-ն՝ քաղաքական խաղերում. վտանգավոր վիճակ պետության համար

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվամիջոցը հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթուղթ՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է դեռևս 2001 թվականին։
Առաջին հայացքից հրապարակումը կարող է ներկայացվել որպես անցյալի «մութ էջերի բացահայտում»։

Սակայն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ քաղաքականապես նպատակային կիրառման, եթե չասենք՝ կոնկրետ մարդու և ինստիտուտի դեմ հաշվեհարդարի հետ։

Փաստաթղթի հրապարակման ժամանակահատվածը դժվար է համարել պատահական։