Ուկրաինան համաձայնության է եկել Պորտուգալիայի կառավարության հետ ռազմածովային անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Կամիշինը։
«Ուկրաինան և Պորտուգալիան համաձայնության են եկել համատեղ արտադրել ուկրաինական ռազմածովային անօդաչու թռչող սարքեր», - ասվում է Կամիշինի սոցցանցերում արված գրառման մեջ։
Կամիշինը որևէ այլ մանրամասներ չի հայտնել երկրների միջև համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքերը կօգնեն Պորտուգալիային «պաշտպանել Եվրոպան ծովից»։
Զելենսկին ավելի ուշ իր Telegram ալիքում գրել է, որ Ուկրաինայի և Պորտուգալիայի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը հաստատում է ռազմածովային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործընկերություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Պորտուգալիայի կվարչապետ Լուիշ Մոնտենեգրոն պաշտոնական այցով գտնվում է Կիևում։









