Foto

Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տվյալները, ինչի արդյունքում փոփոխության է ենթարկվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուկայական արժեքը։

Դեկտեմբերի 11-ին կատարված թարմացման համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 500 հազար եվրոյով։ Այժմ նա գնահատվում է 4.5 մլն եվրո՝ նախկին 4 մլն-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թիկնիզյանը Սերբիա տեղափոխվելուց ընդամենը 88 օր անց ստացել էր այդ երկրի քաղաքացիություն։

Աղբյուրը`ArmSport.am