Foto

Կասեցվել է երևանյան մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 100 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Նանսենի 22):

ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Ի մասնավորի՝

սննդի կառույցի հատակը, պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում,

սննդի կառույցի դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: