ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերահաստատեց իր դիրքորոշումը՝ Արցախի էջն իր համար փակված չէ՝ ի տարբերություն գործող իշխանությունների, որոնք այդ էջը «փակված» են համարում, Արցախ վերադարձն էլ՝ «վտանգավոր», «անիրականանալի»։
«Մեր տարբերությունն այս իշխանությունների հետ միայն դա չէ, մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք՝ շատ սկզբունքային հարցերում։
Իհարկե, Արցախի էջը փակված չէ»,- շեշտեց Սերժ Սարգսյանն ու խորհուրդ տվեց հետևել նաև այս հարցի շուրջ միջազգային հանրության դիրքորոշումներին։
«Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»,- ամփոփելով խոսքը՝ ընդգծեց Սերժ Սարգսյանը։